ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Գերին». Արգամ Պողոսյան

«Գերին». Արգամ Պողոսյան
26.08.2022 | 10:32

Այս մարդը՝ մեր երկրի դեյուրե ղեկավարը, արդեն 1,5 տարի դեֆակտո «գերի» է՝ ճարպիկ ու խորամանկ «կիրթի» գերին, և ժամանակն է «ազատել» մեր խեղճուկրակ «դուխովին» այդ «վտանգավոր և նվաստացուցիչ գերությունից». առանց այդ էլ «խեղճը» բավականին երկար մնաց «գերության» մեջ:


Իհարկե, խնդիրը որոշակի բարդություններ ունի, քանի որ, երկար մնալով գերության մեջ, «դուխովի» մոտ ի հայտ են եկել «ստոկհոլմյան սինդրոմի» հատկանիշներ, ինչի պատճառով նա ընդդիմանում է «կիրթի» գերությունից» իրեն ազատելու ջանքերին: Բայց, հաշվի առնելով հանգամանքը, որ նրա «գերության» մեջ մնալը այլևս սպառնում է Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությանը, անհրաժեշտ է ազգովի համախմբվել և, հաշվի չառնելով նրա ընդդիմանալը, գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ հնարավոր ամենակարճ ժամկետում դուրս բերելու նրան այդ «գերությունից»:


Համապատասխան բուժման կուրս անցկացնելուց հետո ուղարկել նրան հայրենի Ենոքավան՝ կյանքի մնցած մասն անցկացնելու կազդուրիչ բնության գրկում՝ վայրի խոզերի և այլ խորովածացու կենդանիների ընկերակցությամբ: Պետության կողմից նրա տեղաշարժի նկատմամբ սահմանել խստագույն վերահսկողություն՝ բացառելու նրա կրկին «գերի ընկնելու» որևէ փորձ:

Դիտվել է՝ 14380

Մեկնաբանություններ